Իզաբելա Կոլբրան
Իզաբելա Կոլբրան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 2, 1785[1] Մադրիդ, Իսպանիա[2] |
Երկիր | Իսպանիա |
Մահացել է | հոկտեմբերի 7, 1845[3][4][5][…] (60 տարեկան) Կաստենազո, Բոլոնյա գավառ, Էմիլիա Ռոմանիա[6] |
Գերեզման | Grave of Rossini Colbran |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի և կոմպոզիտոր |
Երգչաձայն | կոլորատուրային սոպրանո և սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Ամուսին | Ջոակինո Ռոսսինի |
Isabella Colbran Վիքիպահեստում |
Իզաբելա Կոլբրան (իսպ.՝ Isabella Colbran, փետրվարի 2, 1785[1], Մադրիդ, Իսպանիա[2] - հոկտեմբերի 7, 1845[3][4][5][…], Կաստենազո, Բոլոնյա գավառ, Էմիլիա Ռոմանիա[6]), իսպանացի օպերային երգչուհի, ով ստեղծագործական հաջողությունների է հասել Իտալիայում։ Կոլբրանի ձայնը աչքի է ընկել լայն դիապազոնով, համարվել է դրամատիկական սոպրանո, ոմանց կարծիքով` մեցցո–սոպրանո, նաև սոպրանո–սֆոգատո։ Համագործակցել է իտալացի օպերային կոմպոզիտոր Ջոակինո Ռոսսինիի հետ` մարմնավորելով բազմաթիվ դերեր նրա օպերաներում («Եղիսաբեթ, Անգլիայի թագուհի» (Եղիսաբեթ), «Օթելլո» (Դեզդեմոնա), «Արմիդա» (Արմիդա), «Լճի օրիորդը» (Հեղինե), «Մեհմեդ II» (Աննա), «Շամիրամ» (Շամիրամ))։
Ամուսնացել է Ռոսսինիի հետ 1822 թ. մարտի 22–ին, ամուսնալուծվել են 1830-ական թթ. կեսերին։
Ձայնը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոլբրանի ձայնի տեմբրը բնութագրվում է որպես «քաղցր», «հյութալի»` հարուստ միջին ռեգիստրով[7][8]։ Նրա համար գրված Ռոսինիի երաժշտությունը[9] ենթադրում է երաժշտական գեղգեղանքների, ստակատոների, լեգատոների, բարձրացող և իջնող ելևէջների նկատմամբ կատարյալ վարպետություն[7]։ Նրա վոկալ դիապազոնը տարածվում էր փոքր օկտավայի ֆա դիեզից մինչև երրորդ օկտավայի մի երբեմն ֆա նոտաներ[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Ebel O. Les femmes compositeurs de musique (ֆր.): Dictionnaire biographique — 1910.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Die Musik in Geschichte und Gegenwart (գերմ.) — 1 — Bärenreiter-Verlag, 1949.
- ↑ 7,0 7,1 http://www.forumopera.com/cd/des-limites-dun-exercice
- ↑ "Semiramide dans la fosse", April 2006 (Ֆրանսերեն)
- ↑ Բրյուսելի կոնսերատորիայում պահվում է Իզաբել Կոլբրանի ձայնի համար Ռոսսինիի կողմից գրված մոտ 180 ստեղծագործություն (շատերը ինքնագրեր), որոնք հավաքվել են «Էդմոնդ Միշո» հիմնադրամի կողմից։
- ↑ Giorgio Appolonia, Le voci di Rossini, Eda, Torino 1992, p. 174.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզաբելա Կոլբրան» հոդվածին։ |
|